Բոլիվիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ, լատինամերիկյան մի շարք երկրներ դեսպաններին են հետ կանչել Թել Ավիվից

Լուրեր

08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
Բոլորը

Բոլիվիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ Գազայում պատերազմի պատճառով, Լատինական Ամերիկայի երկու այլ երկրներ էլ հետ են կանչել Թել Ավիվում իրենց դեսպաններին խորհրդակցությունների համար, գրում է Al Jazzira-ն։ Հարավամերիկյան երկիրը մեղադրում է Իսրայելին Գազայի հատվածում մարդկության դեմ հանցագործությունների մեջ։ Այս մասին  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Ֆրեդի Մամանին։ Ըստ նրա՝ Բոլիվիան որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ՝ «մերժելով և դատապարտելով Գազայի հատվածում տեղի ունեցող իսրայելական ագրեսիվ և անհամաչափ ռազմական հարձակումը»։ Բոլիվիան Իսրայելի հետ հարաբերությունները խզել էր 2009 թվականին, սակայն դրանք վերականգնել էին 2020 թվականին։ Բոլիվիան նաև մտադիր է մարդասիրական օգնություն ուղարկել Գազա։

Հարևաններ երկրները՝ Կոլումբիան և Չիլին էլ  հետ են կանչել իրենց դեսպաններին խորհրդակցությունների համար  և հրադադարի կոչեր արել։

Իր հերթին Չիլիի նախագահ, ձախ քաղաքական գործիչ Գաբրիել Բորիչը հայտարարել է, որ իր երկիրը «Գազայի հատվածում Իսրայելի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների պատճառով» հետ է կանչում Իսրայելից իր դեսպանին խորհրդակցությունների համար։
«Չիլին խստորեն դատապարտում է այս ռազմական գործողությունները և մեծ մտահոգությամբ է հետևում դրանց», – գրել է Բորիչը X իր միկրոբլոգում։
Չիլիից անմիջապես հետո Լատինական Ամերիկայի մեկ այլ երկիր՝ Կոլումբիան, հայտարարեց Իսրայելից իր դեսպանին հետ կանչելու մասին։ Այս որոշումը X ցանցում հայտնել է Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։
«Ես որոշել եմ հետ կանչել Իսրայելում մեր դեսպանին։ Եթե Իսրայելը չդադարեցնի պաղեստինցի ժողովրդի զանգվածային սպանությունը, մենք չենք կարողանա այնտեղ մնալ»,– Կոլումբիայի նախագահի խոսքերն է մեջբերում Reuters-ը։