Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխզիջման հնարավորությունը՝ հայտարարելով, որ պատերազմը «երջանիկ ավարտ» չի ունենա։ Պատասխանելով խաղաղ բանակցությունների և Մոսկվայի հետ փոխզիջման հասնելու մասին կոչերին՝ Զելենսկին ասել է, որ Ռուսաստանն ինքը պատրաստ չէ փոխզիջումների։ Նա այլ երկրների օրինակներ է բերել, որոնք տուժել են ՌԴ ռազմական ագրեսիայից։ «Դուք …

