Հունիսի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։ Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցել է Սուրբ Գայանե վանքում․ տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ «Պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռ ժամանած թեմակալ առաջնորդներ, …