Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը նամակներ է հղել Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խորհրդարանների խոսնակներին․ այս մասին տեղեկացնում են Արցախի Ազգային ժողովից: Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում իրանահայության երկու պատգամավորներ Արա Շահվերդյանի և Ռոբերտ Բեգլարյանի միջնորդությամբ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի նամակը փոխանցվելու է Իրանի խորհրդարանի նախագահին։ «Օրեր առաջ Արցախի ԱԺ նախագահը նամակներ …

