Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման մանրամասները, դրանց արժեքն ու սոցիալական խմբերի համար նախատեսվող աջակցության հնարավոր մեխանիզմները։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշեց, որ անձը հաստատող փաստաթղթերի համակարգի արդիականացումը կարևոր է նաև վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում, սակայն քաղաքացիների շրջանում հարցեր են առաջացել …

