ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում «ագրեսիվ» և «շտապողական» է որակել Հայաստանին առնչվող ԵՏՄ զեկույցի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ «Ասել, որ ապակառուցական է, նման արձագանքը կարելի է անվանել շտապողական, ագրեսիվ Հայաստանի ղեկավարության կողմից։ Հնարավոր է՝ դա փորձ է բոլոր ճիշտ թե սխալ միջոցներով հանրության ուշադրությունը թեքել խնդիրներից՝ պատասխանատվությունը ուրիշի վրա դնելով»,- …

