Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW

Լուրեր

28.10.2026 | 20:24
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանի դպրոցների ղեկավարությունը մերժում է հիջաբ կրող աղջիկների մուտքը դպրոցներ՝ կառավարության կողմից հագուստի նոր կանոնների սահմանումից հետո, ինչը բողոքի ցույցեր է առաջացրել ամբողջ երկրում։ Բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանությունը տասնյակ մարդկանց է ձերբակալել, իսկ Instagram-ի և TikTok-ի օգտատերերը հայտնել են հարթակներ մուտք գործելու դժվարությունների մասին՝ հագուստի սահմանափակումների վերաբերյալ հանրային քննադատության աճին զուգահեռ։ Այս մասին ասվում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության հայտարարության մեջ Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի վերաբերյալ։

Ադրբեջանի նախարարների կաբինետը սեպտեմբերի 21-ին փոփոխություններ է կատարել դպրոցական համազգեստի կանոններում՝ արգելելով այնպիսի հագուստը, որը «չի համապատասխանում աշխարհիկ կրթության սկզբունքին»։ Թեև կանոնակարգում հիջաբի մասին ուղղակիորեն չի հիշատակվում, հոկտեմբերի 12-ին՝ նոր կանոնների ուժի մեջ մտնելուց հետո, դպրոցները սկսել են արգելել գլխաշոր կրող աղջիկների մուտքը։ Լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում երևում են դպրոց մուտք գործելուց հետո ներս չթողնված և հուզված վիճակում գտնվող աղջիկները։ Հոկտեմբերի 6-ին ընդունված հագուստի առանձին պահանջները տարածվել են նաև ուսուցիչների վրա։

Իշխանությունները բողոքի ցույցերին արձագանքել են լայնածավալ ձերբակալություններով։ Ներքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 12-ին հաստատել է, որ Բաքվում ձերբակալվել է 37 մարդու՝ նրանց մեղադրելով հասարակական կարգը խախտելու մեջ։ Անկախ լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նույն երեկոյան Բաքվի կենտրոնական մետրոյի կայարաններից մեկի հարևանությամբ ձերբակալվել է ավելի քան 200 մարդ։ Ակտիվիստները նաև հայտնել են Նարդարան գյուղում 88 մարդու ձերբակալության մասին, ընդ որում՝ ձերբակալվածներից շատերի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։

Առցանց հարթակներում սահմանափակումները քննադատող անձինք նույնպես ձերբակալությունների են ենթարկվել։ Հաղորդվում է, որ հոկտեմբերի 14-ին անհայտ անձինք իր տնից տարել են ակտիվիստ Իլկին Հուսեյնովին։ Դա տեղի է ունեցել այն բանից մեկ օր անց, երբ նա սկսել էր «Թույլ տվեք Լեյլիին դպրոց գնալ» նախաձեռնությունը, որը կամավոր ուսուցիչներին կապում է դասասենյակներ մուտք գործելու հնարավորությունից զրկված աղջիկների հետ։ Հետագայում Հուսեյնովը դատապարտվել է 30-օրյա կալանքի՝ ոստիկանության օրինական պահանջներին ենթադրաբար չենթարկվելու համար։

Նախիջևանում մի տղամարդ, ըստ հաղորդումների, դատապարտվել է 25-օրյա կալանքի՝ սահմանափակումների մասին TikTok-ում հրապարակում կատարելուց հետո։ Հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի տարբեր շրջաններում սոցիալական ցանցերի օգտատերերը նույնպես հայտնել են Instagram և TikTok հարթակներ մուտք գործելու դժվարությունների մասին։ Նրանցից ոմանք կարողացել են միանալ միայն վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) միջոցով։

HRW-ն ընդգծում է, որ աղջիկներին կրոնական գլխաշոր կրելու պատճառով դպրոցներից դուրս թողնելը ոտնահարում է կրթության և կրոնի կամ համոզմունքների ազատության նրանց իրավունքները և լուրջ մտահոգություններ առաջացնում խտրականության առնչությամբ։ Թեև կառավարություններն իրավունք ունեն կարգավորել դպրոցական հագուստի կանոնները, ցանկացած սահմանափակում պետք է լինի օրինական, անհրաժեշտ, համաչափ և ոչ խտրական։ Ադրբեջանը չպետք է աշխարհիկ կրթության սկզբունքն օգտագործի աղջիկներին կրթություն ստանալու հնարավորությունից զրկելու համար։

«Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ապահովեն, որ  հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ, ազատ արձակեն բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են միայն խաղաղ բողոքի ցույցերի կամ սահմանափակումները քննադատելու համար, ապահովեն կալանքի տակ գտնվողների համար իրավաբանական խորհրդատվության հասանելիությունը և հետաքննեն սոցիալական ցանցերին մուտք գործելուն խոչընդոտելու մասին հաղորդումները»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի