Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 

Լուրեր

28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
28.10.2026 | 18:10
Արարատ Միրզոյանը՝ վիզաների ազատականացման ժամկետի մասին // 46 զոհ Իսպանիայում գնացքների վթարից․ ԼՈՒՐԵՐ
28.10.2026 | 18:08
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով գումարները կդեպոնացվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2026 թվականի տարեսկզբի համեմատ եվրոյի փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է ավելի քան 10%-ով՝ հասնելով մոտ 400 դրամի։

Այս մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած՝ արտարժույթի շուկայում ձևավորված միջին փոխարժեքի տվյալները։ Փոխանակման կետերում, ըստ Rate.am-ի տվյալների, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, 1 եվրոյի առքի փոխարժեքը կազմել է 395-398 դրամ։

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Factor.am-ի հետ զրույցում եվրոյի՝ դրամի նկատմամբ նման տեմպերով արժեզրկումը կապում է երկու գործոնի՝ դրամի և եվրոյի փոխարժեքների դինամիկայի հետ։

«2026 թվականի ընթացքում դրամը, առհասարակ, թանկացել է բոլոր արժույթների նկատմամբ, և նույնպես եվրոն արժեզրկվել է, օրինակ, դոլարի նկատմամբ։ Մոտավորապես տարվա սկզբից մինչև հինգ տոկոս արժեզրկվել է դոլարի նկատմամբ։ Հետևաբար, երկակի էֆեկտ աշխատելով՝ այստեղ արդեն եվրոն դրամի նկատմամբ էլ ավելի արագ է արժեզրկվում, քան դոլարի նկատմամբ»,- ասում է Միքայելյանը։

2026թ․ ԿԲ-ի «Դրամավարկային քաղաքականության զեկույց, 2026 թ. 3-րդ եռամսյակ» փաստաթղթում ևս արձանագրվել է դրամի արժևորումը հիմնական գործընկերների երկրների արժույթների նկատմամբ։ Ըստ ԿԲ-ի՝ դա կարող է արտացոլել նաև ՀՀ ապրանքների, ծառայությունների և ներքին ակտիվների նկատմամբ արտաքին բարձր պահանջարկը՝ պայմանավորված ներդրողների տրամադրվածության բարելավմամբ։ Տնտեսագետը եվրոյի փոխարժեքի վրա տեսնում է նաև աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունը։ 

«Այս ամեն ինչի մեջ, իհարկե, կան աշխարհաքաղաքական գործոններ, որոնք ազդում են եվրոյի կայունության վրա։

Եվրոպայում ասում են, որ երեք հիմնական աշխարհաքաղաքական փոփոխություն կա, որը ազդում է իրենց վրա։ Առաջինը՝ էժան էներգիայի ավարտը իրենց համար՝ Ռուսաստանից, երկրորդը՝ Ամերիկայի էժան անվտանգության ավարտը, և երրորդը՝ Չինաստանի էժան ապրանքների ավարտը։ Եվ այդ երեք հանգամանքը միասին ազդում են Եվրոպական Միության տնտեսության վրա բացասաբար»,- նշում է Միքայելյանը։

2020 թվականից մինչև 2026 թվականը եվրոյի փոխարժեքը 400 դրամից ցածր մակարդակում վերջին անգամ արձանագրվել է  2022 թվականին։ Սեպտեմբերի 30-ին 1 եվրոյի պաշտոնական փոխարժեքը կազմել էր 390 դրամ։ 

ԿԲ-ն «Ֆինանսական կայունության հաշվետվություն 2022»-ում արձանագրել է, որ 2022 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, դրամը եվրոյի նկատմամբ արժևորվել է շուրջ 29%-ով։

Դրամի նման կտրուկ արժևորումն էական ազդեցություն էր ունեցել եվրոյի՝ դրամով արտահայտված արժեքի նվազման վրա։ ԿԲ-ն 2022 թվականին դրամի արժևորումը կապում էր նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկած մարդկանց և ֆինանսական միջոցների լայնածավալ ներհոսքի հետ։

Երկրորդ գործոնը հենց եվրոյի՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ թուլացումն էր։ Եվրոպական կենտրոնական բանկի 2022 թվականի տարեկան հաշվետվության համաձայն՝ այդ տարի եվրոն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 6%-ով։

Եվրոպական կենտրոնական բանկը դա կապել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից դրամավարկային քաղաքականության խստացման և դոլարի ուժեղացման, ինչպես նաև էներգակիրների բարձր գների ու եվրագոտու տնտեսական հեռանկարների վատթարացման հետ։

Այսպիսով, ինչպես 2022-ին, այնպես էլ 2026-ին եվրոյի՝ դրամի նկատմամբ էական նվազումը միայն մեկ արժույթի շարժման արդյունք չէ․ միաժամանակ ազդեցություն են ունեցել դրամի արժևորումն ու եվրոյի թուլացումը միջազգային արժութային շուկայում։

Թե որքան կշարունակվի ներկայիս միտումը, Հրանտ Միքայելյանը դժվարացավ կանխատեսել։

Մարիա Խաչատրյան