Հայաստանը 5 մասնակից կունենա պատանեկան Օլիմպիական խաղերում
Սենեգալի մայրաքաղաք Դակարում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 13-ը կկակայան ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը։
Հայաստանը կներկայացնեն 5 մարզիկներ բռնցքամարտ, լող, աթլետիկա և թաեքվոնդո մարզաձևերում։
Հանդես կգան լողորդներ Վլադիմիր Վարոսյանը (100 մ բաթերֆլայ) և Մարգարիտա Գևորգյանը (50 մ ազատ ոճ), բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը (65 կգ), թաեքվոնդոիստ Դավիթ Գրիգորյանը (55 կգ) և աթլետ Աստղիկ Փանոսյանը (100 մ վազք)։
Պատանեկան Օլիմպիական խաղերում 207 երկրի շուրջ 2600 մարզիկներ պայքարելու են մեդալների 153 հավաքածուների համար։
Օլիմպիական խաղերն առաջին անգամ են անցկացվելու Աֆրիկա մայրցամաքում։
Դավիթ Եղիազարյան

