Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Թուրքիայի Աղետների կառավարման վարչությունը։ Վարչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 11.58 Նուրհակի շրջանում։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 6,99 կմ խորության վրա։

