HRW-ի տնօրենը Եվրոպային կոչ է անում ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ մարդու իրավունքների վատթար իրավիճակի մասով

Լուրեր

27.11.2026 | 19:03
Երևանը` հետիոտնի՞, թե՞ մեքենայի քաղաք․ ինչ են ցույց տվել հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
27.11.2026 | 17:16
Ո’չ, պետական դավաճանին էլ չպետք է զրկել քաղաքացիությունից, այլ այնպես պատժել, որ նման բան չլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուիլյամսոնը կոչ է արել Եվրամիությանը և նրա անդամ երկրներին մարդու իրավունքների խնդիրները դնել Թուրքիայի հետ իրենց հարաբերությունների կենտրոնում, հատկապես՝ Օսման Քավալայի ու ևս չորսի գործի առումով, որով նրանց սպառնում է ցմահ ազատազրկում, գրում է Bianet-ը։

Ուիլյամսոնը նշում է, որ ԵՄ-ն չպետք է անտեսի «մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը» Թուրքիայում, որտեղ կառավարությունը ճնշում է այլախոհությունը, լրատվամիջոցների ազատությանը և քաղաքացիական հասարակությանը: Նա նաև քննադատել է ԵՄ-ին այն բանի համար, որ կառույցը հստակ դիրքորոշում չունի Քավալայի և նրա համախոհների դատավարության վերաբերյալ, որոնք մեղադրվում են 2013 թվականին Թուրքիայում խաղաղ ցույցեր կազմակերպելու միջոցով կառավարությունը տապալելու փորձի մեջ:

«ԵՄ-ն պետք է հստակ ցույց տա, որ Թուրքիայում մարդու իրավունքների վիճակն առանցքային գործոն է դաշինքի հետ հարաբերություններում, և որ Անկարայից կոնկրետ քայլեր է ակնկալում՝ դրանք բարելավելու համար։ ԵՄ-ն պետք է նաև հրապարակավ և մասնավոր կերպով կոչ անի Թուրքիային՝ չեղարկել Քավալայի և մյուսների դեմ անհիմն մեղադրանքները և անհապաղ ու անվերապահ ազատ արձակել նրանց»,- նշել է Ուիլյամսոնը։

Նրա հայտարարությունը հնչում է 2023 թվականի նոյեմբերի 25-ին նախատեսված ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովից առաջ։ Ուիլյամսոնն ասել է, որ գագաթնաժողովը չպետք է «բաց թողնված հնարավորություն» լինի ԵՄ-ի համար՝ բարձրաձայնելու իր մտահոգությունները Թուրքիայում մարդու իրավունքների վերաբերյալ և ճնշում գործադրելու իմաստալից բարեփոխումներ իրականացնելու համար:

«ԵՄ-ն պարտավոր է պաշտպանել Թուրքիայում այն մարդկանց իրավունքները, որոնք վերջին տարիներին բախվել են աճող բռնաճնշումների և անարդարության։ ԵՄ-ն չպետք է փոխի մարդու իրավունքներն այլ շահերի հետ, այլ ավելի շուտ օգտագործի իր լծակները՝ աջակցելու Թուրքիայում դրական փոփոխություններին»,- ասել է Հյու Ուիլյամսոնը։

Էմմա Չոբանյան