Հյուսիսային Կորեան հայտնել է լրտեսական արբանյակի հաջող արձակման մասին

Լուրեր

07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
Բոլորը

Հյուսիսային Կորեան հայտնել է, որ իր առաջին լրտեսական արբանյակը հաջողությամբ ուղարկել է ուղեծիր, և խոստացել է մոտ ապագայում արձակել ևս մի քանիսը, գրում է Euronews-ը։

Այս ամենը հերթական լարվածությունն է առաջացրել Կորեական թերակղզում։ Ի պատասխան՝ Սեուլը հայտարարել է, որ դադարեցնում է Փհենյանի հետ 2018 թվականի ռազմական համաձայնագրի դրույթներից մեկի կիրարկումը և վերսկսում օդային հսկողությունը սահմանային գոտում։

Հյուսիսային Կորեայի պետական ​​լրատվական գործակալությունը հայտնել է, որ նախօրեին ժամը 22:42-ին Chollima-1 հրթիռը «ճշգրիտ արձակել է» Mulligyong-1 արբանյակը ուղեծիր՝ մեկնարկից մոտ 11 րոպե անց։

Հարավային Կորեան և Ճապոնիան, որոնք առաջինն են հայտնել արձակման մասին, չեն կարողացել անմիջապես հաստատել՝ արդյո՞ք արբանյակը գտնվում է ուղեծրում:

Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը դեռևս գնահատում են՝ արդյո՞ք արձակումը հաջող է եղել:

«Չնայած մեր զինվորականների զգուշացումներին՝ Հյուսիսային Կորեան նախօրեին շարունակել է արձակել ռազմական լրտեսական արբանյակ՝ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որն արգելում է Փհենյանին բալիստիկ հրթիռներ արձակել: Այս սադրանքը սպառնում է մեր ազգային անվտանգությանը»,- ասել է Կորեայի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Հեո Թխե Կինը։

Արբայակի այս արձակմանը, որը տեղի է ունեցել մայիսին ու օգոստոսին գրանցված անհաջող փորձերից հետո, հետևել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը։

Էմմա Չոբանյան