Հայաստանը Մարգարայի անցակետը զինում է խորը զննման սարքավորումներով․ 168 մլն դրամ կծախսվի

Լուրեր

15.09.2026 | 11:52
«Ապրելու երկիր»-ը հայտարարում է՝ կմասնակցի առաջիկա ՏԻՄ ընտրություններին
15.09.2026 | 11:44
Ուկրաինական ուժերը հարվածել են Տագանրոգում Ozon-ի պահեստին և Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանին
15.09.2026 | 11:42
Նազելի Բաղդասարյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
15.09.2026 | 11:33
Վարդան Ղուկասյանի մահափորձը հիշեցիք, երեք մահ է եղել, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել․ Մխիթարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 11:24
«Դիլիջան» ազգային պարկի 1.75 հա հողատարածք վերադարձվել է պետությանը
15.09.2026 | 11:13
ՀՎԿԱԿ-ը խմելու ջրի որակի պետական վերահսկողություն չի իրականացնում․ պարզաբանում
15.09.2026 | 11:05
ԱՄՆ-ն ռուսական ՎՏԲ բանկը ներառել է պատժամիջոցների ցանկում՝ Իրանի դեմ սահմանափակումները շրջանցելուն մասնակցելու համար
15.09.2026 | 10:56
Գալուզինը ԵՄ-ի՝ Հայաստանին տրված խոստումները «վերացական» է անվանել
15.09.2026 | 10:45
Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը մեղադրվում է համայնքին շուրջ 13.7 մլն դրամի վնաս պատճառած գործարքի համար
15.09.2026 | 10:40
Առաջին անգամ ՆԱՏՕ-ի կործանիչները Լիտվայի օդային տարածքում ԱԹՍ են խոցել
15.09.2026 | 10:32
«Պարզ լճի» հարակից անտառում վնասվածք ստացած քաղաքացուն փրկարարները պատգարակով դուրս են բերել
15.09.2026 | 10:25
Սևանում ապամոնտաժվել է Ռուբեն Հայրապետյանի առանձնատան՝ ապօրինի կառուցված պարիսպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 10:15
Գալուզինը հայտարարել է՝ ՌԴ-ն Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման դիմում չի ստացել
15.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
15.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ
Բոլորը

Հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» մաքսային սահմանային նոր անցման կետը համապատասխան տեխնիկական միջոցներով՝ ռենտգենյան զննող և ֆիզիկական անձանց խորը զննման սարքավորումներով վերազինելու համար, Պետական եկամուտների կոմիտեն ծախսելու է 168 մլն դրամ։

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է 2023 թվականի բյուջեում իրականացվող վերաբաշխման փաստաթղթերից։

Մարգարայի անցակետը բացելու խոսակցություններն ակտիվացան 44-օրյա պատերազմից հետո, երբ առաջ եկավ հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցումը։ Երևանն ու Անկարան հատուկ բանագնացներ նշանակեցին։

Բանագնացների մի քանի հանդիպումից հետո Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այս տարվա ապրիլի 11-ին հայտարարել էր․ «Կա պայմանավորվածություն, որ հայ-թուրքական ցամաքային սահմանն ամռան սկզբին պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար»։

Ամռան ընթացքում, սակայն, Մարգարայի անցակետը չբացվեց։

Հիշեցնենք, որ հայ-թուրքական սահմանի՝ Մարգարայի ցամաքային անցակետը 30 տարվա մեջ առաջին անգամ գործարկվեց միայն փետրվարին, երբ Հայաստանը մարդասիրական օգնություն և փրկարարներ ուղարկեց երկրաշարժից տուժած Թուրքիա։

Այժմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի մասին ոչինչ հայտնի չէ, հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին Երևանն ու Անկարան լռում են։