Բժշկական տարբեր կենտրոնների վերակենդանացման բաժանմունքներում շարունակում են բուժումը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված տասը երեխա, որոնցից հինգը տուժել են պայթյունի հետևանքով։ Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Երեխաների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։ Տարբեր ախտորոշումներով տասնյակ երեխաներ ստացիոնար բուժօգնություն են ստանում մայրաքաղաքի և մարզային բժշկական կենտրոններում»,- նշվում է հաղորդագրությունում։

