Ղազախստանի բնակիչը «Վագներ»-ի կազմում Ուկրաինայում պատերազմին մասնակցելու համար դատապարտվել է 6 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկման

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Ղազախստանի Կարագանդայի քաղաքային դատարանը Տոպար գյուղի 34-ամյա բնակիչ Ալեքսեյ Շոմպոլովին դատապարտել է 6 տարի 8 ամիս ժամկետով ազատազրկման՝ ուկրաինական պատերազմին մասնակցելու համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հետաքննության տվյալներով՝ Շոմպոլովը 2023 թվականի մայիսին կռվել է Ուկրաինայում ՌԴ-ի կողմից մասնավոր ռազմական «Վագներ» խմբավորման կազմում։ Նա «Վագներ»-ի մասին տեղեկացել է դրանից երկու ամիս առաջ՝ սոցիալական ցանցում տեսնելով Ռուսաստանում բարձր վարձատրվող աշխատանքի մասին հայտարարություն։ Տղամարդուն տեղեկացրել են, որ խոսքը «Վագներ»-ի շարքերը համալրելու մասին է, նա համաձայնել է և գնացել Ռուսաստանի Դաշնությունում խմբավորման ուսումնամարզական հավաքին։ Մարզվելուց հետո նա հատել է Ուկրաինայի սահմանը, մասնակցել Բախմուտի մոտ տեղի ունեցած մարտերին, սակայն երկու շաբաթ չանցած վիրավորվել և դուրս գրվել։

Շոմպոլովը ձերբակալվել է Ղազախստան վերադառնալուց անմիջապես հետո։ Դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել վարձկանության մեջ, ինչպես նաև կարգադրել է բռնագրավել «Վագներ»-ից ստացված ավելի քան 205 հազար ռուբլի։ Դատարանը տղամարդու գործողությունները որակել է որպես մասնակցություն պատերազմական գործողություններին՝ «ուղղված սահմանադրական կարգը տապալելուն կամ պետության տարածքային ամբողջականությունը խախտելուն»։

Շոմպոլովը զղջացել է և պատերազմին իր մասնակցությունը պատճառաբանել փողի կարիքով, քանի որ գործազուրկ է։ Նա իրեն չզրկել ազատությունից և վերաքննիչ բողոք է ներկայացրել դատավճռի դեմ, սակայն վերադաս դատարանն այն թողել է ուժի մեջ։

Հավելենք, որ Ռուսաստանում մոբիլիզացիայի հայտարարման, ինչպես նաև օրենքների ընդունման ֆոնին, որոնք այլ երկրների բնակիչներին թույլ են տալիս ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն՝ ՌԴ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքելու դիմաց, ԱՊՀ մի շարք երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչություններ նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին նման պայմաններում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին մասնակցելու անթույլատրելիության մասին։

Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի օրենսդրությունը նման գործողությունները համարում է վարձկանություն, որը համարվում է քրեական հանցագործություն։

Էմմա Չոբանյան