Էրդողանի որդու ընկերության նավերն Իսրայելում բեռնափոխադրումներ են իրականացրել Գազայում հակամարտության ամենաթեժ պահերին

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավագ որդին՝ Բուրաք Էրդողանը, կարող է լինել բեռնափոխադրող ընկերության սեփականատերը, որն ապրանքներ է բեռնել Իսրայելում հոկտեմբերին՝ հակամարտության թեժ պահին՝ չնայած Թուրքիայի ղեկավարի հակաիսրայելական հռետորաբանությանը։ Այս մասին հայտնել է հետաքննող թուրք լրագրող Մեթին Ջիհանը՝ վկայակոչելով Ստամբուլի Առևտրի պալատի տվյալները, գրում է Turkish Minute-ը։

Manta Denizcilik ընկերությանը պատկանող Halit Yıldırım նավը հոկտեմբերի 11-ին մեկնել է Իսքենդերուն նավահանգստից, որը շահագործվում է Էրդողանի հետ կապված Limak բիզնես խմբի կողմից և հոկտեմբերի 14-ին ժամանել Իսրայելի Աշդոդ նավահանգիստ: Ապրանքը բեռնելուց հետո այն հոկտեմբերի 18-ին նավարկել է դեպի Ֆլորիդա, գրել է Մեթին Ջիհանը -ի իր էջում։

Manta Denizcilik-ը պատկանում է Մերթ Չեթինքայային, որը նաև Բուրաք Էրդողանի հետ MB Denizcilik բեռնափոխադրող ընկերության համասեփականատերն է։ Թեև Բուրակը պաշտոնապես ընկերության սեփականատերը չէ, նախագահ Էրդողանի քննադատները ենթադրում են, որ դա այդպես է, քանի որ թուրք առաջնորդը մեղադրվում է իր ընտանիքի կամ ընկերների կողմից ստեղծած խոշոր ընկերությունների միջոցով ապօրինի հարստություն դիզելու մեջ։

Բուրաքի նավագնացության բիզնեսը քննադատության է ենթարկվել Էրդողանի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարման առաջին տարիներից: Այն ժամանակ վարչապետ Էրդողանն իր որդուն պատկանող նավերն անվանել է «նավակներ»՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք բարոյական է իր որդու կողմից նման շահութաբեր առևտրով զբաղվելը Թուրքիան կառավարելիս։

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո՝ հակամարտության սրման առաջին օրերին Էրդողանը, որը երկար ժամանակ իրեն մուսուլմանական աշխարհում ներկայացնում էր որպես պաղեստինցիների իրավունքների պաշտպան և Իսրայելի խիստ քննադատ, անսովոր չափավոր էր և նույնիսկ առաջարկում էր միջնորդ հանդիսանալ կողմերի միջև։ Այնուամենայնիվ, երբ հասարակության վրդովմունքն աճեց Գազայում զոհերի թվի աճին զուգահեռ, Թուրքիայի նախագահը կոշտ հռետորաբանության անցավ։

Լրագրողի հետաքննությունը թուրքերին ցույց է տալիս, որ Էրդողանը, որն Իսրայելի սուր քննադատ է հանդես գալիս, կարող է իսրայելական նավահանգիստների հետ կապված ծովային առևտրի շահառու լինել:

«Հոկտեմբերի 17-ին, մինչ նախագահ Էրդողանը դատապարտում էր Իսրայելին պաղեստինյան հիվանդանոցը ռմբակոծելու համար, նրա որդու՝ Բուրաք Էրդողանի ընկերությունն ապրանքներ էր բեռնում Իսրայելի նավահանգստում։ Հոկտեմբերի 28-ին, մինչ Էրդողանը կրկին քննադատում էր Իսրայելին և կոչ էր անում բողոքի ակցիաներ կազմակերպել, նրա որդու նավն անցել է Ջիբրալթարի նեղուցը»,- X-ում նշել է լրագրողը։

Էմմա Չոբանյան