Չինաստանի մանկական հիվանդանոցներում կոլապս է․ երեխաների շրջանում վիրուսային հիվանությունների կտրուկ աճ է գրանցվել

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

Չինաստանում աշնան կեսերին սկսված սեզոնային շնչառական հիվանդությունների ալիքը անսպասելիորեն բարձր է եղել, հատկապես՝ երեխաների շրջանում։ Նախորդ տարիների միջին ցուցանիշից մոտ երկու անգամ ավելի շատ դեպքեր են գրանցվել, գրում է Կոմերսանտը։

Քաղաքի մանկական հիվանդանոցների և մանկաբուժական բաժանմունքների համակարգը ստիպված է լրացուցիչ տարածքներ փնտրել ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր ընդունելությունների և ընթացակարգերի համար: Չինաստանի իշխանությունները քաղաքացիներին կոչ են անում հանգստություն պահպանել և բռնկումը վերագրել հակաքովիդային սահմանափակումների վերացմանը։

Չինաստանում սեզոնային հիվանդությունների առաջին իսկ ամիսը բարդ է եղել հունվարին հակաքովիդային սահմանափակումները հանելուց հետո։ Չինական ԶԼՄ-ների համաձայն՝ հիվանդությունների թիվը երկու անգամ ավելացել է մինչհամաճարակային ցուցանիշների համեմատ։

Ավելին, եթե հոկտեմբերին ավելի շատ են եղել Mycoplasma pneumoniae բակտերիայից առաջացած թոքաբորբի դեպքերը, ապա նոյեմբերի կեսերից կտրուկ աճել են գրիպի և շնչառական այլ հիվանդությունների դեպքերը։ Իշխանությունները շեշտում են, որ նոր հարուցիչներ չկան, մարդիկ վարակվում են վաղուց հայտնի վիրուսներով և բակտերիաներով, պարզապես ավելի հեշտ են վարակվում։ Ընդ որում, հիմա ամենից հաճախ հիվանդանում են երեխաներն ու երիտասարդները։

The Global Times-ը վերլուծել է Պեկինի մի քանի հիվանդանոցների ամբուլատոր և ստացիոնար բաժանմունքներում գրիպի և թոքաբորբի ախտանիշներով երիտասարդ հիվանդների ընդունման իրավիճակը: Պարբերականի համաձայն՝ մանկաբույժների ընդունելության համար գրանցումն իրականացվում է մեկ շաբաթ առաջ, իսկ տեսակցությունների թիվը ռեկորդներ է գերազանցում։

Պեկինի մանկաբուժության ինստիտուտի մանկական հիվանդանոցում մեկ օրում ընդունված հիվանդների առավելագույն թիվը կազմել է 9,378։

Ըստ The Guardian-ի՝ չինական սոցիալական ցանցերը հրապարակում են Հեբեյ նահանգի հիվանդանոցներից մեկում գերծանրաբեռնված շտապ օգնության սենյակների և միջանցքների լուսանկարներ և տեսանյութեր: Մյուս մարզերում հաղորդում են դասարանների կամ ամբողջ դպրոցների փակման մասին՝ դպրոցականների շրջանում վարակվածության բարձր մակարդակի պատճառով:

Մահճակալների պակասի խնդիրը լուծելու համար քաղաքային մանկական հիվանդանոցները լրացուցիչ սենյակներ են բացում հիվանդներին ընդունելու և տեղավորելու համար։