Կալանավորված ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։ Այս մասին ասվում է Telegram ալիքում հրապարակված հաղորդագրությունում, որը վարվում է Նավալնիի անունից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Տեղեկացվում է, որ քրեական գործը հարուցվել է ՌԴ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով։ Հակակոռուպցիոն հիմնադրամի (ՀԲԿ) հիմնադրի դիտարկումների համաձայն՝ Ռուսաստանի իշխանությունները երեք ամիսը մեկ …

