ՔՊ-ականները լարված մթնոլորտում Հայկուհի Հարությունյանին հիշեցրել են նախկին որոշումները

Լուրեր

17.02.2026 | 01:59
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին ձմեռային Օլիմպիական խաղերում
16.02.2026 | 23:24
Այրվել են պահեստային բաքերը և բեռնատար մեքենա. մանրամասներ Թալինի գազալցակայաններից մեկում բռնկված հրդեհից
16.02.2026 | 23:15
Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը. Davaro-ն՝ ԱԹՍ-ներում այլ արտադրողների տեխնոլոգիաներ կիրառելու մասին
16.02.2026 | 22:54
Ուզբեկստանում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի ԱԳ նախարարին
16.02.2026 | 22:38
Ռուբիոն ԱՄՆ-ի աջակցությունն է հայտնել Հունգարիայի վարչապետին ընտրություններից առաջ
16.02.2026 | 22:28
Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի դերասան Ռոբերտ Դյուվալը
16.02.2026 | 22:10
Ով է իրականացրել փոսային նորոգումը․ քրգործի ու 2 մլն 836 հազար դոլարի հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 22:00
Եթե ԱՄՆ-ին տրվի ՀՀ երկաթուղու կառավարումը, նա ավելի շահագրգիռ կլինի, որ Թրամփի ուղին ՀՀ-ով շարունակվի, ոչ՝ Թուրքիայով․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 21:43
Շվեյցարիայում ձնահյուսի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ
16.02.2026 | 21:29
Հոլիվուդյան խոշոր ստուդիաները քննադատում են ԱԲ-ով «ուլտրառեալիստական» տեսանյութերի նոր գործիքը
16.02.2026 | 21:14
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.02.2026 | 21:00
Լավրովի հետ համաձայն եմ․ ՀԱՊԿ-ը չի սպառնում ՀՀ-ին, քանի որ չկա այդ կառույցը․ պիտի հեռանանք, եթե զենք գնելուն խոչընդոտում է․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 20:51
Ադրբեջանում կանանց համար զինվորական ծառայության ժամկետը 3 տարուց կկրճատվի մինչև 6 ամիս
16.02.2026 | 20:40
Բարձր եմ գնահատում Լիտվայի աջակցությունը Հայաստանին. ՀՀ նախագահ
16.02.2026 | 20:27
«Վագներ»-ի հավաքագրողներն օգնում են ՌԴ հետախուզական ծառայություններին՝ Եվրոպայում դիվերսիաների համար գործակալներ փնտրել. FT
Բոլորը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ամբողջությամբ վերցնել իր վերահսկողության ներքո։ Այս առումով որոշակի գործընթացներ են տեղի ունեցել։

Նախ նշենք, որ նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածուի ընտրության Մրցութային խորհրդի նիստ, որտեղ հաստատվել են ԿԿՀ գործող նախագահ Հայկուհի Հարությունյանի և հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանի թեկնածությունները։ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» օրենքը սահմանում է, որ մրցութային խորհրդի ձևավորման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, ԱԺ նախագահը Ազգային ժողովի միջոցով մրցույթ է հայտարարում:

Նոյեմբերի 19-ին լրացել է հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի և հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանի պաշտոնավարման ժամկետը: Factor.am-ին հայտնի է դարձել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կա պատգամավորների խումբ, որոնք չեն ցանկանում Հայկուհի Հարությունյանին տեսնել այդ կառույցում։

ՔՊ-ում Factor.am-ի աղբյուրները հայտնեցին, որ նեղ կազմով ՔՊ-ականները հանդիպել են Հայկուհի Հարությունյանի հետ։ Հանդիպումն ընթացել է լարված մթնոլորտում։ Իշխող խմբակցության անդամները հիշեցրել են Հարությունյանին պաշտոնավարման չորս տարիների ընթացքում ՔՊ-ականներին և նրանց մերձավորներին առնչվող որոշումները և անթաքույց ակնարկել, որ չեն ցանկանում նրան տեսնել կոռուպցիոն ռիսկերի մասին բարձրաձայնող կառույցում։

Factor.am-ն ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումները, որոնք առնչվել են ՔՊ-ականներին։ Այսպես՝ 2023 թվականի մայիսի 31-ին Հայկուհի Հարությունյանի գլխավորած հանձնաժողովի որոշմամբ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը 200 հազար դրամի չափով վարչական տույժի է ենթարկվել՝ 2021 թվականին նեկայացված հայտարարագիրը թերի լրացնելու համար։ Ըստ այդ որոշման՝ Աղաջանյանը հայտարարգրում չի նշել ընկերություններում բաժնեմաս ունենալու մասին տեղեկությունները։

2020 թվականին ՀՀ առողջապահության նախարարությունն՝ Արսեն Թորոսյանի նախարարության օրոք, «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի հետ 124 մլն դրամի պայմանագիր է ստորագրել։ Այս գործարքը հայտնվել է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, քանի որ ԲԿ-ի տնօրենն Արսեն Թորոսյանի կինն է։ Չնայած հանձնաժողովի անդամներն ուսումնասիրությունից հետո որոշել են, որ այդտեղ շահերի բախում չկա եւ կողմ են քվեարկել, Հայկուհի Հարությունյանը դեմ է արտահայտվել։ Նա հանձնաժողովի միակ անդամն է, որ հակառակն է պնդել։

Հավելենք, որ ՔՊ-ում տեղի ունեցած փակ նիստին մասնակցել են ոչ միայն այն պատգամավորները, որոնք ինքներն էին հայտնվել Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, այլեւ այն պատգամավորները, որոնց պաշտոնյա ընկերների հայտարարագրերի հետ կապված էր Հանձնաժողովը խնդիր տեսել։

2022 թվականի հոկտեմբերի 19-ին էլ Հայկուհի Հարությունյանը որոշում է կայացրել հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչ սահմանել որոշ պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների 2021 թվականի տարեկան հայտարարագրերի, ինչպես նաև 2022 թվականի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու հայտարարագերի համար։ Այդ ցանկում, ինչպես տեղեկացանք հրապարակված որոշումից, ներառված են նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, ԱԺ նախագահի տեղակալները, նախարարները, փոխվարչապետերը։ Ընդհանուր երեք տասնյակը գերազանցող պաշտոնյաներ։

Թեմայի շուրջ Factor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Հայկուհի Հարությունյանից։ Նա հրաժարվեց հանդիպման մասին խոսել, իսկ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ՔՊ-ն աջակցելու է իրեն վերընտրվելու հարցում, պատասխանեց․

«Կարծում եմ՝ քվեարկությունն ուղիղ պատկեր կձևավորի այն մասին, թե ովքեր են եղել այն պատգամավորները, որոնք իմ՝ որպես հանձնաժողովի անդամ և նախագահ, նախկինում կայացրած որոշումներից, եզրակացություններից դժգոհ են եղել։ Ինստիտուցիոնալ առումով թե ես՝ որպես անձ, թե հանձնաժողովը պատասխանատվության տեսանկյունից հարցադրումներ չորս տարիների ընթացքում չի ունեցել։ Եթե գործունեության հետ կապված կային խնդիրներ, ապա ինստիտուցիոնալ մոտեցումը պահանջում էր, որ դրանք ժամանակին ներկայացված լինեին ՀՀ կառավարության միջոցով, կամ հենց ԱԺ-ի միջոցով։ Ես տարվա մեջ առնվազն երկու անգամ գնացել և ներկայացրել եմ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ բյուջետային հաշվետվությունը։ Այդ ժամանակ բոլոր պատգամավորները բոլոր հարցերը հանրային ներկայացնելու հնարավորություն ունեին, իսկ եթե դա տեղի չի ունեցել, ապա մնացած դրսևորումները, կարծում եմ, անձնավորված են։ Դա կոնկրետ խնդիրների պատասխանն է, որոնցից անձիք դժգոհ են մնացել։ Իմ տեսակետից կոռուպցիայի դեմ պայքարը դա է նշանակում, թե մարդիկ որքանով են կարողանում անձնային շահը ստորադասել հանրային շահին, ինչքանով այդ քվեարկությունը տեղի կունենա ինստիտուցիոնալ և ոչ թե անձին սիրել-չսիրելու, կամ նեղանալու մակարդակում»,- ասաց Հայկուհի Հարությունյանը։

Թեմայի վերաբերյալ Factor.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նիստին մասնակցած պատգամավորներից։ Արսեն Թորոսյանը մեր զանգն անպատասխան թողեց, իսկ ահա Էդուարդ Աղաջանյանը Factor.am-ին փոխանցեց, որ դռնփակ նիստերի վերաբերյալ հրապարակային տեղեկություններ կուսակցությունը չի հայտնում։ «Ես որևէ մեկնաբանություն չեմ կարող անել, որովհետեև այդ նիստերը փակ են։ Երբ ֆրակցիան որոշում կկայացնի, այդ ժամանակ կխոսենք»,- ասաց իշխանական պատգամավորը։

ԱԺ առաջիկա քառօրյայում կքննարկվի ԿԿՀ անդամի թեկնածուների ընտրության հարցը։

Նարեկ Կիրակոսյան