Ալեքսեյ Նավալնիի դեմ նոր քրեական գործ է հարուցվել

Լուրեր

21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
Բոլորը

Կալանավորված ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։ Այս մասին ասվում է Telegram ալիքում հրապարակված հաղորդագրությունում, որը վարվում է Նավալնիի անունից, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Տեղեկացվում է, որ քրեական գործը հարուցվել է ՌԴ քրեական օրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով։

Հակակոռուպցիոն հիմնադրամի (ՀԲԿ) հիմնադրի դիտարկումների համաձայն՝ Ռուսաստանի իշխանությունները երեք ամիսը մեկ նոր քրեական գործ են հարուցում նրա դեմ։

Ալեքսեյ Նավալնին ընդգծել է, որ «պատկերացում չունի», թե ինչ է նշանակում Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածը։ Խոսքը վանդալիզմի մասին է։

Նավալնին ՌԴ իշխանությունների կողմից բանտարկվել է 2021 թվականի փետրվարին այն բանից հետո, երբ մեղավոր է ճանաչվել «Իվ Ռոշերի» գործով խարդախության մեջ։ Այդ ժամանակ քաղաքական գործիչը դատապարտվել է 2 տարի 8 ամիս ազատազրկման։ 2022 թվականի մարտին Նավալնին մեղավոր է ճանաչվել նաև խարդախության, այնուհետև դատավորին վիրավորելու մեջ և դատապարտվել 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում (հանցագործությունների համակցությամբ):

2023 թվականի օգոստոսին Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից դատապարտվել է 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում՝ «ծայրահեղական համայնք» ստեղծելու գործով։ Ըստ իշխանությունների՝ այդպիսի համայնք է հենց նրա հիմնած Հակակոռուպցիոն հիմնադրամը։