Լեռնային Ղարաբաղում կենսաթոշակ կամ նպաստ ստանալու հանգամանքից անկախ, բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում ձեռք կբերեն կենսաթոշակի կամ նպաստի իրավունք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Քանի որ դա որոշակի բյուրոկրատական պրոցեսներ կարող էր ենթադրել, մենք դրանք շրջանցելու համար օրենսդրական տարբեր փոփոխություններ ենք նախաձեռնել, որը ներկայացնելուց, …

