Ադրբեջանի փոխվարչապետը Մոսկվայում ՌԴ պաշտոնակցի հետ Հյուսիս-Հարավ նախագիծն է քննարկել

Լուրեր

07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Մոսկվայում հանդիպել է ՌԴ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր։

Նշենք, որ Մուստաֆաևն ու Բելոուսովը Մոսկվայում հանդիպել էին նաև հոկտեմբերի վերջին՝ դարձյալ քննարկելով Հյուսիս-հարավ նախագծին վերաբերող հարցեր։ Հոկտեմբերի սկզբին էլ ՌԴ փոխվարչապետն էր այցով Ադրբեջանում։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին տեսակապով մասնակցել էին Ռեշտ-Աստարա երկաթուղու հատվածի կառուցման համաձայնագրի ստորագրման արարողությանը։ Նախագծում ներգրավված է երեք երկիր՝ ՌԴ-ն, Իրանն ու Ադրբեջանը։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր ՌԴ-ն մեծ ջանքեր է գործադրում երկաթգծի կառուցումն ու «Հյուսիս-Հարավ» միջանցքի այս ուղղությունը կյանքի կոչելու համար։ ՌԴ պաշտոնյաները տարբեր մակարդակներով պարբերաբար Ադրբեջանի իրենց գործընկերների հետ այս ճանապարհի հարցն են քննարկում։

Նոյեմբերին էլ Բելոուսովը հայտնել էր, որ  Ռուսաստանն ու Ադրբեջանը պետք է համաձայնագիր ստորագրեն Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի կառուցման վերաբերյալ մինչև 2023 թվականի ավարտը։

«Մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ մենք պետք է նման պայմանագիր կնքենք։ 2028 թվականից էլ այս երթուղին ամբողջությամբ կգործարկվի բեռնափոխադրումների լրացուցիչ ավելացմամբ, սկզբի համար՝ տարեկան 15 մլն տոննա բեռով։ Սրանք դեռ բավականին հավակնոտ ծրագրեր են, բայց դրանք իրականացվում են»,- ասել էր Բելոուսովը՝ նշելով, որ քննարկվում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքում եռակողմ միջազգային օպերատոր ստեղծելու գաղափարը։

Էմմա Չոբանյան