Բրազիլիայի մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրոյում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Էլմիրան ոսկե մեդալ է նվաճել՝ ատրճանակ ձևի 10 մ․ 60 կրակոց մրցաձևի եզրափակչում հավաքելով 236.6 միավոր։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում է նաև ատրճանակ ձևի մարզիկ Բենիկ Խլղաթյանը: Հիշեցնենք՝ Էլմիրա Կարապետյանը Հայաստանի դեռևս միակ մասնակիցն է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերում:

