Եվլախում այսօր տեղի է ունեցել Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Արցախի պաշտոնյաները Եվլախ են ժամանել առավոտյան 10:30-ի հատվածում։ Եվլախ մեկնել են Արցախի ԱԺ արտաքին հարաբերություններին հանձնաժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը, որը միաժամանակ «Ռուսաստանի հայերի միության» ԼՂ մասնաճյուղի տնօրենն է 2010 թվականից, նաև կան տեղեկություններ, որ պատվիրակության կազմում է եղել Արցախի ԱԽ քարտուղար Սերգեյ …

