Կիևն ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Լուրեր

21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Հինգշաբթի ուշ երեկոյան Կիևը ենթարկվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման: Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն և այլ պաշտոնյաներ հաղորդել են միմյանցից մեծ հեռավորության վրա գտնվող բնակելի թաղամասերի վրա հարձակումների մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԱՊԾ) լուսանկարներ է հրապարակել և որոշ մանրամասներ հայտնել տուժածների և պատճառված վնասի մասին։

Սոլոմենսկի թաղամասում հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել բնակելի շենքի 24-րդ հարկում։ Հրդեհը մարվել է մինչ հրշեջ-փրկարարական ջոկատների ժամանումը։ Երեք բնակարաններում մասամբ քանդվել են պատերը, ևս երեքում կոտրվել են ապակիներ։ Նախնական տվյալներով՝ տուժել է երկու մարդ, որոնցից մեկը հոսպիտալացվել է։
Դառնիցկի թաղամասում բեկորների անկման հետևանքով հրդեհ է բռնկվել երկհարկանի կիսակառույց տան երկրորդ հարկում գտնվող սենյակում։  Զոհեր և վիրավորներ չկան։
Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից պարզաբանում են, որ սրանք դեռ նախնական տվյալներն են, դրանք թարմացվում են։