«1915թ-ի դեպքերն օրակարգ բերողները Հայաստանին օգուտ չեն բերում»․Հաքան Ֆիդան

Լուրեր

21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը խորհրդարանում իր գերատեսչության 2024 թ-ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին։ Ըստ նրա՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հնարավորությունն ավելի է մեծացել։

«Մենք գոհ ենք երկու երկրների միջև վստահության ամրապնդման կոնկրետ քայլեր ձեռնարկելու որոշումից, ցանկանում ենք, որ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի»,-ասել է Ֆիդանը։

Նա նշել է, որ Անկարան Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնում է բոլոր մակարդակներում և դրանք հասել են դաշնակցային մակարդակի։

«Մենք կշարունակենք իրականացնել Հայաստանի հետ մեր նախաձեռնած կարգավորման գործընթացը՝ սերտ համակարգելով Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները»,-ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։ Նա անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը թեմային։

«Այն փաստը, որ որոշ երրորդ երկրներ թեժացնում են 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ «անհիմն» պնդումները և դրանք նորից բերում օրակարգ, կխաթարի կարգավորման գործընթացը։ Այդ երկրները լավություն չեն անում Հայաստանին»,-հայտարարել է Հաքան Ֆիդանը։