Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 14, թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, խարդախության՝ 5, զենք-զինամթերքի առգրավման և 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու՝ 2-ական, ֆիզիկական ներգործության, …

