Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Մարզչամանկավարժական ֆակուլտետի դեկան Տիգրան Սիմոնյանն ահազանգում է՝ ինստիտուտում ապօրինություններ են կատարվում, դասախոսական կազմի և ուսանողների նկատմամբ էլ՝ հետապնդումներ։ Ասում է՝ մոտ մեկ ամիս առաջ, երբ վերականգնվեցին ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանի լիազորությունները, սկսեցին անտեսվել ամբիոնի վարիչների, դասախոսների և ուսանողների կարծիքները։ Ըստ Սիմոնյանի՝ ինստիտուտում առանց մրցույթ հայտարարելու փոխվում են ամբիոնի …

