Էրդողանը պատահաբար բացահայտել է Թուրքիայի հետախուզության բարձրաստիճան սպաներին

Լուրեր

07.11.2026 | 12:26
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և արդարադատության նախարար Յըլմազ Թունջը սոցիալական ցանցերում լուսանկարներ են տարածել, որոնք բացահայտում են Ազգային հետախուզական ծառայության (MİT) բարձրաստիճան պաշտոնյաների ինքնությունը։ Սա քննադատության է ենթարկվել անվտանգության անբավարար միջոցառումների հետ կապված։ Լուսանկարները, որոնք սկզբնապես վերբեռնվել էին MİT-ի 97-ամյակի տոնակատարություններից հետո, հետագայում հեռացվել են, գրում է Turkish Minute-ը։

Լուսանկարներն արվել են միջոցառմանը, որին մասնակցել է Էրդողանը։ Հետագայում դրանք տեղադրվել են նրա X-ի պաշտոնական էջում։ Ենթադրվում է, որ ներկաների թվում եղել են MİT-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց դեմքերը երևում էին լուսանկարներում։ Կարճ ժամանակ անց դրանք խմբագրվել են գրառումներից։

Քննադատները նշում են նման գործողությունների իրավական հետևանքները սովորական քաղաքացիների համար, քանի որ MIT-ի աշխատակիցների ինքնությունը բացահայտելը ենթադրում է ազատազրկում երկուսից ութ տարի ժամկետով՝ համաձայն MIT-ի մասին օրենքի 27-րդ հոդվածի:

Նման հանցագործության լրջությունն ընդգծվում է լրագրողներ Բարըշ Թերքօղլուի և Հուլյա Քըլընչի կալանավորմամբ։ Նրանք կալանավորվել և ավելի ուշ դատապարտվել էին Լիբիայում մահացած MİT-ի անդամի հուղարկավորության մասին հաղորդում տալու համար, որը նույնպես կապված է հետախուզության անձնակազմի ինքնության բացահայտման հետ:

Թերքօղլուն, որը երեք ամսով բանտարկվել է MİT-ի գործը լուսաբանելու պատճառով, սոցիալական ցանցերում իր վրդովմունքն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։ Նա ընդգծել է օրենքի կիրառման երկակի ստանդարտները՝ մատնանշելով, որ մինչ լրագրողները քրեական հետապնդման են ենթարկվել ոչ այնքան խիստ բացահայտումների համար, ներկա իրավիճակը, կարծես, անտեսվել է։

Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարության օրոք MIT-ն ավելի շատ է ներգրավվում արտերկրում կառավարական գաղտնի գործողություններում։ Բացի այդ, այն նաև գործիք է դարձել արտերկրում Էրդողանի կողմից իր քննադատների առևանգման համար։

Էմմա Չոբանյան