Ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի շրջաններում կողմերի շփման նախկին գծի երկայնքով ժամանակավոր դիտակետերի ապամոնտաժումը։ Այս մասին տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից։ «Ի կատարումն մարտական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո շարունակվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների պահեստներում սպառազինության, ռազմական տեխնիկայի, հրաձգային զենքի և զինամթերքի հաշվարկը: Հոկտեմբերի 5-ի դրությամբ՝ հանձնվել է 84 միավոր …

