Ռուսական Lukoil նավթային ընկերությունը 1,5 միլիարդ դոլարի վարկ կտրամադրի Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Բացի այդ, Lukoil սկսելու է ռուսական հում նավթի մատակարարումները STAR նավթավերամշակման գործարանին, որը SOCAR-ի ակտիվն է Թուրքիայում։ Ներկայում գործարանի վերամշակման հզորությունը կազմում է օրական 200 հազար բարել։ Նշենք, որ այս ամառ STAR նավթավերամշակման գործարանը դադարեցրել էր ռուսական …

