Թուրքիայի ճնշմամբ՝ Ռուանդան հեռացրել է Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը տուտսիների ցեղասպանությանը նվիրված թանգարանից

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում գտնվում է տուտսիների ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը, որը բացվել է 2004 թվականին։ Այգիներում հանգչում են ցեղասպանության 250,000 տուտսի զոհերի մարմինները, որոնց անունները փորագրված են մարմարե քարի վրա: Շենքի ներսում էքսկուրսիա այցելուն անում է երկրի պատմության խորը տեսողական և աուդիո փաստաթղթերի միջոցով: Ցուցափեղկերում ցուցադրված են ոսկորներ, գանգեր, առարկաներ, զոհերի նահատակությունը խորհրդանշող հագուստ, զենքեր և ցեղասպանության խելագարությունը մարմնավորող կարգախոսներ։

Ֆրանսիական Le Point պարբերակը գրում է, որ բացատրական սենյակը նվիրված է 20-րդ դարի սկզբից ի վեր տեղի ունեցած այլ ցեղասպանություններին։ Սկսվում է առաջինից՝ 1904 թվականին գերմանացիների կողմից Նամիբիայի հերերոսների և նամաների ցեղասպանությունից: Հետո գալիս է Հոլոքոստը, այնուհետև Կամբոջայում Կարմիր քմերների կողմից իրականացված կոտորածները, 1995 թվականին բոսնիացի սերբերի կողմից Սրեբրենիցայի ցեղասպանությունը, իսկ վերջերս՝ ԻԼԻՊ-ի ջիհադականների կողմից Իրաքի եզդիների ջարդերը: 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին, սակայն, ոչ մի հետք չկա։

Նշվում է, որ սկզբում Հայոց ցեղասպանությանը նվիրված պատ է եղել, սակայն հետագայում այն հեռացվել է։ Ռուանդայի քաղաքականությունից տեղյակ աղբյուրի կարծիքով՝ բացատրությունը քաղաքական է։ Նշվում է, որ Կիգալին տեղի է տվել Թուրքիայի ճնշմանը։

«Թուրքիան Փոլ Կագամեի կառավարությանն առաջարկել է ստանձնել Ռուանդայի խոշոր ենթակառուցվածքային նախագծերը, որոնք լքել են չինացիները»,- ասել է աղբյուրը։

Նա հավելել է, որ դրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն ունեցել է մեկ պայման, և այն հաստատվել է Ռուանդայի քաղաքական շրջանակներում՝ հեռացնել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակումը թանգարանից։

Էմմա Չոբանյան