Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ժամանել է Կիև և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի ղեկավարը, գրում է Korrespondent-ը։ «Քննարկվել են շատ կարևոր հարցեր՝ խաղաղության բանաձևը, Խաղաղության գլոբալ գագաթնաժողովի նախապատրաստումը, Ռուսաստանի կողմից Սևծովյան հացահատիկային միջանցքի արգելափակման հետ կապված ռիսկերը»,- գրել է նախագահը։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Ուկրաինային մշտական և …