Մեկնարկել է Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն – Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսը։ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը հանդես կգան կարճ հայտարարություններով և կպատասխանեն լրատվամիջոցների՝ վերը նշված թեմաներին առնչվող հարցերին։