Ուկրաինայի հարավում կատաղի մարտերը շարունակվում են երկու հատվածներում, Օրեխովոյից հարավ ուկրաինական զորքերը հարձակվում են Ռուսաստանի 58-րդ համակցված բանակի վրա։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ռազմական հետախուզության ամենօրյա զեկույցում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ 58-րդ բանակը, ամենայն հավանականությամբ, զգում է առաջադեմ ստորաբաժանումների հոգնածությունն ու հյուծվածությունը, որոնք ավելի քան ութ շաբաթ գտնվում են ինտենսիվ մարտերի մեջ: …