Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ

Լուրեր

18.03.2026 | 12:34
Խաղային կայքով 3 ավտոմեքենա է շահել, ավելի քան 532 մլն դրամ պարտվել․ դատախազը՝ դատարանում Դիանա Գասպարյանի ամուսնու մեղադրանքի մասին
18.03.2026 | 12:25
Վրաստանում ազգային սուգ է հայտարարվել Իլյա 2-րդ պատրիարքի մահվան կապակցությամբ
18.03.2026 | 12:18
Ներդրումային խարդախություններից և կիբերհանցագործություններից տուժած քաղաքացիների ակցիան՝ ՈՒՂԻՂ
18.03.2026 | 12:17
Մարոկկոն չեմպիոն է ճանաչվել Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչում պարտվելուց 2 ամիս անց
18.03.2026 | 12:11
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
18.03.2026 | 12:10
1-ամյա երեխային կյանքից զրկելու դեպքով քրգործ է հարուցվել // Վրաց պատրիարք Իլյա 2-րդը մահացել է․ ԼՈՒՐԵՐ
18.03.2026 | 12:05
Խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1-ամյա երեխայի վիճակը մնում է ծայրահեղ ծանր
18.03.2026 | 11:55
Ապրիլի 1-ից բոլոր կենսաթոշակառուները կստանան իրենց թոշակները բարձրացված չափերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 11:46
Ոչ մի երկիր իրավունք չունի իր տարածքը տրամադրել այլ երկրների կողմից ագրեսիվ գործողությունների համար. Արաղչին՝ Բայրամովին
18.03.2026 | 11:38
Նիստը ես չեմ վարի․ Վլադիմիր Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 11:30
Իրանում արկը հարվածել է Ռուսաստանի կողմից կառուցվող Բուշերի ատոմակայանին
18.03.2026 | 11:27
Եղիշե Մելիքյանը հանդիպել է տարբեր տարիքային հավաքականների մարզիչների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 11:20
Կրասնոդարում ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով մեկ մարդ է զոհվել
18.03.2026 | 11:10
Կենսաթոշակի բարձրացում, ստաժի հաշվարկ․ ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները. ՈՒՂԻՂ
18.03.2026 | 11:06
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպում է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) գլխավոր տնօրեն Դարեն Թանգի հետ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Կազմակերպության միջև տասնամյակների արդյունավետ համագործակցությանը:

Քննարկվել է Հայաստանում մտավոր սեփականությանն առնչվող համապատասխան օրենսդրական դաշտի ձևավորումը և առանձնահատուկ շեշտվել դրա կիրառման համար անհրաժեշտ գործիքակազմերի և ռազմավարության ներդրման կարևորությունը:

Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել թե փորձագիտական ու խորհրդատվական, թե կադրերի վերապատրաստման ուղղությամբ կազմակերպության կողմից Հայաստանին աջակցության հարցում:

Առանձնահատուկ շեշտվել է համապատասխան մասնագետների պատրաստման կարևորությունը, ինչի համար արդյունավետ հարթակ է հայաստանյան կրթական ոլորտի և «WIPO»-ի միջև առկա համագործակցությունը:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել հետագա փոխգործակցության զարգացման ուղղությամբ: