18 Նոյեմբեր 2023 | 23:02
Պետք է ստիպենք աշխարհին դադարեցնել թնդանոթները, բռնությունը, ատելությունը․ Լիլիթ Մինասյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում
Երևանում անցկացվող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը: «Հարգելի՛ գործընկերներ, բարի գալուստ Հայաստան, հուսով եմ՝ կվայելեք մեր երկրի հյուրընկալությունը: Մենք բոլորս հավաքվել ենք այստեղ՝ քննարկելու ԵԱՀԿ-ի դերը կոնֆլիկտների տարածաշրջաններում: Բազմիցս խոսելով պատերազմների սպառնալիքների, դրանց հետեւանքների, աշխարհում տիրող ահագնացող տագնապալի երեւույթներից՝ մենք՝ որպես պառլամենտականներ, Հելսինկյան ակտին հղում անելով՝ …