4 ամիս՝ ճաղերի հետևում. ի՞նչ միջոց կա արցախցի պաշտոնյաներին Բաքվի բանտից հանելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

4-ամսյա գերեվարումից հետո առաջին անգամ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի լուսանկարներն օրերս հայտնվեցվին Ադրբեջանի նախագահականի աշխատակազմի հետ կապվող Caliber kaliber տելեգրամյան ալիքում։ Արդյո՞ք Բաքվի բանտում լուսանկարներն արված են վերջերս, որտե՞ղ են պատանդառված մյուս չորս արցախցի նախկին պաշտոնյաները՝ ադրբեջանական աղբյուրներն այս մասին լռում են։

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին տեղեկություններ միայն նրանց ընտանիքներին են հայտնում, դրանք էլ չափազանց կցկտուր են։

Ռուբեն Վարդանյանը 2022 թվականի սեպտեմբերի սկզբին հայտարարել էր, որ հրաժարվում է ՌԴ քաղաքացիությունից և որոշել է բնակություն հաստատել Արցախում: Երկու ամիս անց այն ժամանակ Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը Վարդանյանին նշանակեց Արցախի պետնախարար, 4 ամիս անց՝ ազատեց պաշտոնից։ Սեպտեմբերյան պատերազմին հաջորդած բռնի տեղահանության օրերին Վարդանյանն արցախցի նախկին պաշտոնյաներից առաջինն էր, որ գերեվարվեց Բաքվի կողմից։

Արդյո՞ք Վարդանյանը մինչ այդ նման սցենար պատկերացնում էր․ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը նշում է՝ բոլոր հավանական հետևանքները հաշվի առնելով է Վարդանյանը մնացել Արցախում։

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության նախկին պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը, որը սեպտեմբերյան պատերազմից օրեր առաջ էր խոսել Հարությունյանի հետ, նշում է՝ նման վատ սցենար չի քննարկվել, քանի որ Արցախի հայաթափումը պատկերացնելն առնվազն աբսուրդի ժանրից էր։ Նախկին պատգամավորը կարծիք է հայտնում՝ Ադրբեջանը որոշակի նպատակներ ունի գերեվարված պաշտոնյաների հետ կապված։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը բարձրաստիճան պաշտոնյաների առևանգումից օրեր անց դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել նրանց և պաշտպանել հիմնարար իրավունքները։

Ադրբեջանը պարբերաբար հայտարարություններ է տարածում, որոնցով պնդում է, որ Հայաստանը փորձ է անում արդարացնել ձերբակալվածների գործողությունները։ Հայկական կողմն իր հերթին դեռևս սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հարթակից էր բարձրաձայնել բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժիչ գործողությունների բացառումը երաշխավորելու անհրաժեշտությունը։

Թեև ակնհայտ է, որ Արցախի ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գերեվարումը քաղաքական շարժառիթներ ունի, այնուամենայնիվ, իրավական գործընթացները կարևոր են ազատ արձակման հետագա պահանջների համատեքստում։

Պաշտոնական Բաքուն Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին և մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին ռազմական հանցագործներ է անվանում, արդյո՞ք այս բառախառը կարող է որոշակի դեր ունենալ իրավական գործընթացներում։

44-օրյա պատերազմից հետո Բաքվում մնացող գերիների և պահվող անձանց պաշտոնական թիվը 23 է, սակայն, ոչ պաշտոնական տվյալներով, գերեվարվածների թիվը հասնում է 80-ի։ Վերջին անգամ գերիների փոխանակում տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի Իջևանի հատվածում, երբ Ադրբեջանի Հայաստանին վերադարձրեց 32 գերու, իսկ հայկական կողմն Ադրբեջանին փոխանցեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար ցմահ ազատազրկված Հուսեյն Ախունդովին ու 11 տարով դատապարտված Ագշին Բաբիրովին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան