Կյանք փրկող համարները. որքանով են արագ արձագանքում օգնության ծառայությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երբեմն մեր կյանքը կախված է մեկ զանգից՝ սրտի նոպա ունես, քեզ հետապնդում են, տանը հրդեհ է բռնկվել կամ գազի արտահոսք կա։ 911, 102, 103, 104․ սրանք են կյանք փրկող հեռախոսահամարները։ Վերջին շրջանում, սակայն, քաղաքացիներն ահազանգում են այս ծառայությունների հետ դժվարությամբ կապ հաստատելու մասին։

Արդյո՞ք արագ արձագանքման ծառայություներն իսկապես արագ են արձագանքում։ Factor TV-ն զանգահարել է այս հեռախոսահամարներով՝ ցույց տալու, թե ինչ ժամանակահատվածում են կանչերը պատասխան ստանում։

911-ը ՆԳՆ-ում գործող ճգնաժամային կառավարման կենտրոնի հեռախոսահամարն է։ Այս միասնական համարով կարելի է զանգահարել ցանկացած արտակարգ իրավիճակում։ Պատկերացնենք՝ հայտնվել եք հրդեհված սենյակում և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Հավաքում եք 911 և սեղմում զանգի կոճակը։

Ենթադրենք՝ ձեզ պատանդ են վերցրել, մի պահ հեռախոս եք գտել և վայրկյաններ ունեք զանգ կատարելու համար։ Բնականաբար, կզանգահարեք ոստիկանություն, որպեսզի իրավապահները հեռախոսի տեղորոշման համակարգով գտնեն ձեր գտնվելու վայրը։ Հավաքում եք 102, սեղմում զանգի կոճակը։

Եթե ձեր հարազատը սրտի նոպա է ունեցել կամ ինքնազգացողության կտրուկ վատացում, բնականաբար, զանգահարում եք շտապ օգնության հեռախոսահամարին։ Հավաքում եք 103, սեղմում զանգի կոճակը։

Պատկերացնենք՝ գազի ազդանշանային սարքը չի աշխատում, իսկ տանը շմոլ գազի արտահոսք կա։  Հանկարծակի պարզել եք դա և,  բնականաբար, զանգահարում եք գազի վթարային ծառայություն։ Հավաքում եք 104, սեղմում զանգի կոճակը։

Արագ արձագանքման ծառայությունների հեռախոսահամարներին մենք զանգահարել ենք հունվարի 19-ին ժամը 13։35-ից մինչև 13։55-ն ընկած ժամանակահատվածում։ Չնայած մեզ հաջողվեց անմիջապես՝ մի քանի վայրկյանների ընթացքում կապ հաստատել, սակայն հունվարի 16-ին Գայանե Աբրահամյանը չէր կարողացել կապ հաստատել 103 և 911 ծառայությունների հետ։

Գայանե Աբրահամյանը պատմում է՝ դստեր մոտ սուր շնչառական վարակ է եղել, որի հետևանքով ինքնազգացողությունը վատացել է։ Տնային պայմաններում փորձել են խնդիրը կարգավորել, բայց անհրաժեշտություն է ծագել շտապ օգնությանը դիմելու։

103-ի և 911-ի հետ կապի դուրս չգալուց հետո, Աբրահամյանի խոսքով, այլ տարբերակ չեն ունեցել և դիմել են վճարովի ծառայության։

Ավելի լուրջ խնդիր են Երևանում շտապօգնության կանչերի ուշացումները։ Հունվարի առաջին 18 օրերի ընթացքում 19,595 կանչից 1,829-ի դեպքում ուշացում է եղել, ինչը կազմում է շուրջ 9,5 տոկոս: Այս մասին հունվարի 22-ի Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել էր առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:

Արագ արձագանքման ծառայությունների աշխատանքի մասին տարբեր քննարկումներ կան նաև սոցիալական հարթակներում։ Մի մասն արձանագրում է, որ ծառայությունների հետ հեշտ է ստացվում կապվել, ոմանք էլ շարունակում են դժվարությունների բախվել ծառայություններին դիմելիս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան