Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության վարչապետ Էնթոնի Ալբանիզին՝ ազգային տոնի առթիվ. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Ուղերձում նշված է. «Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ավստրալիայի օրվա առթիվ՝ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին մաղթելով խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ: Հայաստանը մեծապես կարևորում է Ավստրալիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը երկկողմ հետաքրքրություն …

