Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձել է ԼՂ դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիային։ «Խստորեն դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը: Հարձակումը պետք է անհապաղ դադարեցվի, և քննարկումները վերսկսվեն բնակիչների իրավունքների և անվտանգության համար։ Ես սերտ կապի մեջ եմ վարչապետ Փաշինյանի հետ»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։