Ռուսական լրատվամիջոցները գրում են, թե Վլադիկավկազի բնակիչը ««Ջերմուկ»-ի շշից խմելիս կերակրափողի այրվածք է ստացել»

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոին, գրում են, թե, իբր, Վլադիկավկազի բնակիչը  կերակրափողի այրվածք է ստացել, երբ խմել է «Ջերմուկ» հանքային ջրի չբացված շշի պարունակությունը, որն ավելի ուշ պարզվել է՝ քացախ է։

«Այսօր տեղեկություն է հայտնվել, որ Վլադիկավկազի բնակիչը կերակրափողի այրվածք է ստացել այն բանից հետո, երբ մի կում է խմել «Ջերմուկ» հանքային ջրի շշից։ Ջրի փոխարեն փակ շշում եղել է քացախ։ Հանգամանքների պարզաբանմամը ներգրավված են Ներքին գործերի նախարարությունը, դատախազությունը և «Ռոսպոտրեբնադզորը»,- գրել է Մենյայլոն տելեգրամի իր ալիքում։

Նա ասել է,որ  արդեն առգրավվել է «Ջերմուկ» հանքային ջրի 24 փաթեթ, և ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ։ Բացի այդ՝ «հանքային ջրի վաճառքով զբաղվող ձեռներեցներին խորհուրդ է տրվել դադարեցնել վաճառքը»։

«Դիմում եմ նաև հանրապետության բնակիչներին՝ քանի դեռ բոլոր հանգամանքները չեն պարզվել, մի օգտագործեք «Ջերմուկ» ապրանքանիշի արտադրանքը»,- հավելել  է Մենյայլոն։

ՍԱՏՄ-ից (Սննդի անվտանգության տեսչական մարմին) Factor․am-ին հայտնեցին, որ ռուսական կողմից պաշտոնական ծանուցում չեն ստացել։  Տեսչության իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանն ասաց․ «Գիտե՞ք, իրականում հոսքագծի մեջ չի կարող մեկ-երկուսի մեջ հանկարծ  քացախ լցվել․ քացախ ընդհանրապես չի օգտագործվում «Ջերմուկ»-ի շշալցան պրոցեսում և նույնիսկ լվացման պրոցեսում չի օգտագործվում քացախ։

Կարող է այնտեղ (ՌԴ-ում) շշերը հավաքել են և փորձել են կեղծել․ ամեն դեպքում ռուսական կողմից որևէ պաշտոնական տեղեկատվություն չենք ստացել, եթե, իրոք, մեր արտադրանքի հետ խնդիր է լինում, իրենք ծանուցում են։ Եթե ստանանք պաշտոնական հաղորդագրություն շատ արագ կարձագանքենք»։

«Ջերմուկ Գրուպ» ընկերությունից այս պահի դրությամբ մեզ դեռևս չի հաջողվել խնդրի առնչությամբ մեկնաբանություն ստանալ։