Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս բռնագանձել սեփականությունը երկրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Այդ միջոցը կարող է կիրառվել «ռուսական բանակի մասին կեղծիքներ» տարածելու համար, գրում է Կոմերսանտը։ Օրենքն ուժի մեջ կմտնի 10 օրից։ Օրինագիծը Պետդումա էր ներկայացվել հունվարի 22-ին, ընդունվել՝ ամսի 31-ին։

