Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը հայտարարություն է տվել Հունաստանի հանրային ERT հեռուստաընկերությանը և լրագրող Կատերինա Ֆրիսային՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ավարտից հետո: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: «Այսօր ես հնարավորություն ունեցա այցելել Հայաստան և հանդիպել վարչապետի, արտաքին գործերի նախարարի և Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Միևնույն ժամանակ այցելել եմ Երևանում Հունաստանի դիվանագիտական ներկայացուցչություն։ …

