Բաքվին ոչ ոք չի կարող կանգնեցնել․ Ալիևը կրկին սպառնացել է Հայաստանին

Լուրեր

27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
27.11.2026 | 17:25
ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր՝ ժամը 24:00-ին․ ԿԸՀ
27.11.2026 | 17:16
Ո’չ, պետական դավաճանին էլ չպետք է զրկել քաղաքացիությունից, այլ այնպես պատժել, որ նման բան չլինի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 17:08
Տոկիո․ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 3-րդն են կարճ ծրագրից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 16:59
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայի կենտրոնում. ԶԼՄ-ների պնդմամբ՝ բողոքի դրսևորում է
27.11.2026 | 16:55
Արհամարհում եմ Վահագն Ալեքսանյանի ասածները. Մեսրոպ Մանուկյան
27.11.2026 | 16:50
Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահը մահացել է 37 տարեկանում
27.11.2026 | 16:41
«Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորի գույքի բռնագանձման գործը կմնա կասեցված․ դատախազության բողոքը մերժվել է
27.11.2026 | 16:33
Թրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին «ընկեր» անվանել
27.11.2026 | 16:31
Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանի եվրոպական ձգտումները և Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարցը. Պեսկով
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Մեջլիսում տեղի ունեցած երդմնակալության արարողության ժամանակ ունեցած ելույթում հերթական անգամ Հայաստանին ուղղված սպառնալիքներ է հնչեցրել։

«Հետպատերազմյան շրջանում մենք մեր սկզբունքային դիրքորոշումն ենք դրսևորել բոլոր հարցերի վերաբերյալ։ Հայաստանի ստանձնած բոլոր պարտավորությունները պետք է կատարվեն։ Սակայն ժամանակի ընթացքում մենք կրկին ականատեսն ենք տարածքային պահանջների, նրանք չեն ցանկանում կրկին հրաժարվել իրենց կեղտոտ գործերից»,- ասել է Ալիևը։

Նա կրկին Հայաստանին ագրեսիայով է սպառնացել։

«Հայաստանը, երևում է, մոռացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները։ Գուցե ինչ-որ մեկը նրանց ինչ-որ խորհուրդ է տվել, որ այդ պարտավորությունները չկատարվեն»,- հայտարարել է նա։

Ալիևը նշել է, թե Բաքուն Հայաստանի նկատամամբ տարածքային պահանջներ չունի և, իբր, Երևանը պետք է հրաժարվի իր պահանջներից։

«Եթե Հայաստանն իր օրենսդրությունը նոր տեսքի չբերի ու չհրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից, խաղաղության պայմանագիր չի լինի»,- ասել է նա՝ նշելով, թե Բաքվին «ոչ ոք չի կարող կանգնեցնել»։

Էմմա Չոբանյան