Ադրբեջանն ավելի քան չորս ամիս Լաչինի միջանցքը փակ պահելուց հետո երեկ այնտեղ հսկիչ անցակետ տեղադրեց։ Օրվա երկրորդ կեսին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց՝ ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի իշխանությունը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես …