Ռուսաստանում մեկ օրում թռիչքի ժամանակ չորս ինքնաթիռ է խափանվել

Լուրեր

15.09.2026 | 14:53
Եվրոպական խորհրդարանն ընդունեց ՀՀ-ին արտահանման արտոնություններ տալու նախագիծը
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:11
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 14:08
Պարո՛ն Ղազարյան, Ձեր գործով զբաղվե՛ք, արվեստը թողե՛ք արվեստագետներին․ Ռուզաննա Երեմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:07
Հայաստանի գավաթ. հայտնի են 1/8 եզրափակիչի զույգերը
15.09.2026 | 13:59
Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը լինի՛, լինի՛ վաղը, լինի՛ հարատև․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:50
Ռուսական նավն ազդանշանային հրթիռներ է արձակել դանիական ուղղաթիռի ուղղությամբ
15.09.2026 | 13:42
Լարված իրավիճակ՝ Գյումրիի ավագանու նիստում․ Սիմոնյանը լքեց դահլիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 13:33
Վաշինգտոնում հայկական բրենդիի համտեսի երեկո է անցկացվել
15.09.2026 | 13:28
Լիլիթ Գալստյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 13:27
Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
Բոլորը

Ռուսական ավիաընկերությունները, որոնք պատժամիջոցների պատճառով չեն կարողանում պահեստամասեր գնել և ինքնաթիռներ վերանորոգել, ավելի ու ավելի հաճախ են տեխնիկական խնդիրներ ունենում։ Փետրվարի 15-ին ռուսական ավիափոխադրողների չորս ինքնաթիռներ թռիչքի ժամանակ խափանվել են, հայտնում է The Moscow Times-ը։

Մասնավորապես, Rossiya ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։ Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռի ձախ շարժիչը Վնուկովոյից թռիչքից հետո 2,5 կմ բարձրության վրա խափանվել է։

Եվս երկու միջադեպ տեղի է ունեցել Azimut և Alrosa ավիաընկերությունների ինքնաթիռների հետ, երկուսն էլ վերադարձել են մեկնման օդանավակայան: Առաջինը Նիժնևարտովսկից թռչում էր Միներալնիե Վոդի և տեխնիկական անսարքության պատճառով մի քանի ժամ պտտվել է օդում՝ սպառելով վառելիքը։ Հինգշաբթի առավոտյան էլ Alrosa Airlines Boeing-737-ը, որը թռչում էր Նովոսիբիրսկ-Ներյունգրի (Յակուտիա), նույնպես վերադարձել է տեխնիկական պատճառներով։

Փետրվարի 15-ին Մոսկվայից Ստավրոպոլ թռչող Pobeda ընկերության Boeing 737-800-ը պոչով հարվածել է թռիչքուղուն։

Ինքնաթիռը չի հասել իր նշանակետին, Ստավրոպոլում մառախուղի պատճառով մեկնել է Միներալնիե Վոդիի այլընտրանքային օդանավակայան։ Ինքնաթիռը դուրս է բերվել թռիչքներից։