Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար կնշանակվի Աննա Գևորգյանը․ այս տեղեկությունը Factor.am-ի հարցին ի պատասխան հաստատեց քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Աննա Գևորգյանն այս պաշտոնում փոխարինելու է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հովհաննիսյանին։ Մինչ այդ, Աննա Գևորգյանը զբաղեցրել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության զանգերի սպասարկման և աջակցման բաժնի պետի պաշտոնը։ Արփի Հակոբյան

