Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն TRT Haber-ին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանն ու այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Նա ևս մեկ անգամ նշել է, թե այդ ճանապարհին այլընտրանք կա Իրանի տարածքով։ Ըստ թուրք պաշտոնյայի՝ «այդ ծրագրի շնորհիվ, որն իրականացվելու է Հայաստանով կամ Իրանով, թյուրքական երկրների միջև փոխադրումների ծավալը զգալիորեն կավելանա», այն կավելացնի …

