Բայրամովը հայտարարել է, թե ԵՄ առաքելության գործողությունները սահմանին «լարվածություն են ստեղծում»՝ դժգոհելով ԵՄ-ից ու Ֆրանսիայից

Լուրեր

09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ դժգոհություն է հայտնել ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունից ու Ֆրանսիայից։ Լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, հայտարարել է, որ ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, իբր, սահմանին լարվածություն է ստեղծում՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Բաքվի սրտով չեն սահման արևմտյան տարբեր դիվանագետների ու պաշտոնյաների այցերը, որոնք դիտարկում են  իրավիճակն ու Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան։

«Սահմանին ԵՄ առաքելության գործողությունները, արևմտյան տարբեր դիվանագետների ներգրավումը և այն, որ հարցն անընդհատ օրակարգում էր, երբ սահմանին լարվածություն չկար, ծառայել են իրավիճակը լարված ներկայացնելուն։ Դրա օրինակն է այս առաքելության վերահսկողության գոտուց ադրբեջանական սահմանի խախտումը, այնուհետև առանց պատճառի դիպուկահարի կրակոցից մեր զինծառայողի վիրավորումը»,- հայտարարել է Բայրամովը։

Միաժամանակ, նա Ֆրանսիային է մեղադրել, իբր, իրավիճակը սրելու համար՝ «սադրիչ» որակելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները, ինչպես նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան։

Հիշեցնենք՝ Մյունխենում տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և Գերմանիայի ղեկավարների հանդիպումից հետո Իլհամ Ալիևը շտապել էր Թուրքիա՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման։ Ալիևը հայտարարել էր, որ Անկարան ու Բաքուն զարգացնելու են ռազմական ոլորտում սերտ համագործակցությունը, իսկ երկու երկրների բանակները գործում են որպես «մեկ բռունցք»։

Ավելի վաղ էլ՝ սահմանին ադրբեջանական վերջին սադրանքից, Ադրբեջանի ԱԳՆ-ն էր կանչվել Բաքվում ԵՄ դեսպան Պետեր Միխալկոն։ Հանդիպմանը նշվել էր, որ, իբր, «Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, հակառակ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների, լուրջ մտահոգություն է առաջացրել և լայնորեն օգտագործվել է որպես Ադրբեջանի դեմ քարոզչության միջոց՝ հակառակ տարածաշրջանային կայունության և Ադրբեջանի ու Հայաստանի միջև վստահության ամրապնդմանը նպաստելու հայտարարված նպատակների»։